Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

Ուղտի կաթն ու մեզը բուժում են քաղցքեղը

Ուղտի կաթն ու մեզը բուժում են քաղցքեղը

Ըստ Արաբական կենսատեխնոլոգիական ընկերության ներկայացուցչի և Էմիրաթների ВАМ ինֆորմացիոն գործակալություն տվյալների, արաբ գիտնականները ուղտի մեզի և կաթի խառնուրդից դեղամիջոց են մշակել քաղցկեղի բուժման համար:
Քաղցկեղի բուժմանն ուղղված դեղամիջոց մշակելու աշխատանքներն սկսվել են 2008թ.–ին Շարժայի համալսարանում (ԱՄԷ) տեղի ուղտբույծ Սաիդ Մաթթարա բեն Դալումկա ալ–Քիթաբիի հետ համագործակցությամբ և բարեհաջող ավարտվել են Բաղդադի քաղցկեղի ինստիտուտում։


Գիտնականները պարզել են, որ ուղտերն ունեն բավականին ամուր իմունային համակարգ, որը միաժամանակ ի վիճակի է երիտասարդանալ ամեն անգամ, երբ կենդանին խմում է իր կաթի և մեզի խառնուրդը։


Ստացված դեղամիջոցի տեստավորումը լաբորատոր մկների վրա ցույց է տվել արյան քաղցկեղի (լեյկեմիա) բուժման 100 %-անոց արդյունք։ Դեղամիջոցը կարելի է նաև օգտագործել թոքերի, լյարդի և կրծքի քաղցկեղի դեպքում։


«Նոր դեղամիջոցը պարունակում է «խելացի» բջիջներ, որոնք քաղցկեղային բջիջների կազմում առաջացնում են թունավոր գոյացություններ` միաժամանակ ոչ մի կողմնակի հետևանք չառաջացնելով»,– ասել է Սաբահ Ջասսիմը։ Նրա խոսքերով՝այժմ այն կլինիկական փորձաքննություն պետք է անցնի մարդկանց վրա։


Ուղտի կաթը և մեզը դեղ պատրաստելու համար պատահաբար չեն ընտրվել։ Գիտական փորձաքննությունները ցույց են տվել, որ ուղտի մեզը գործում է որպես հակաբիոտիկ, ուժեղ ազդում է բակտերիաների, վիրուսների վրա, որոնք մի շարք հիվանդությունների պատճառ են հանդիսանում։ Համարվում է, որ ուղտի կաթը մեծ քանակությամբ վիտամինների և միկրոէլեմենտների հետ պարունակում է նաև հակամարմիններ, որոնք օգնում են մարդու օրգանիզմին պայքարել մի շարք հիվանդությունների, այդ թվում՝ հեպատիտ C–ի, քաղցկեղի և ՁԻԱՀ–ի դեմ։ Արևելքում ուղտի կաթը և մեզը որպես դեղամիջոց օգտագործվում է շաքարախտի դեմ։ Այս բուժման մասին հիշատակվում է նաև Մուհամմեդ մարգարեի հադիսներում։

Սկզբնաղբյուր. yerevaklur.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ